«Գազպրոմ մեդիա» ընկերությունը փոխել է «Մատչ ТВ»-ի սպորտային ալիքի և համանուն սուբհոլդինգի կառավարման համակարգը: Այս մասին գրում է vedomosti.ru-ն` հղում անելով «Գազպրոմ մեդիա» հոլդինգի ներկայացուցիչ Իրինա Օսադչայային:
Մինչև այժմ «Մատչ ТВ»-ին կառավարում էր գլխավոր տնօրեն Դմիտրի Գրանովը, ով անմիջապես ենթարկվում էր «Գազպրոմ մեդիայի» գլխավոր տնօրեն Դմիտրի Չերնիշենկոյին: Ի. Օսադչայան ասել է, որ այժմ հոլդինգի մարզական բաժինը կղեկավարի մեկ այլ սուբհոլդինգի`«Գազպրոմ-մեդիա» ժամանցային հեռուստաընկերության թիմը, իսկ Գրանովը դարձել է «Մատչի» գործադիր տնօրենը։
«Մատչ ТВ»-ի գլխավոր տնօրենի գործառույթը կիրականացնի «Գազպրոմ-մեդիա» ժամանցային հեռուստաընկերությունը։ Նույն սխեմայով սուբհոլդինգը երկու տարի է կառավարում է նաև ТНТ ալիքը։ Փաստորեն նշանակում է, որ «Մատչ ТВ»-ի պատասխանտուն կլինի «Գազպրոմ-մեդիա» ժամանցային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանը։
Օսադչայան հստակեցրել է, որ «Մատչ ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին այժմ նույնպես կենթարկվի «Գազպրոմ-մեդիա» ժամանցային հեռուստաընկերության տնօրեն Արթուր Ջանիբեկյանին, ոչ թե Գրանովին։