Օրերս Հայաստան է եկել Արթուր Ջանիբեկյանը՝ Ջազվեի սեփականատերը ու բավական հեգնանքով ու հումորով է խոսել իր զարմիկի՝ Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանի գործունեության մասին։   

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Վիտյան հերոսական կեցվածքով քանդեց Օպերայի հարակից մի քանի սրճարան, որոնց թվում իր զարմիկինը՝ այդկերպ ցույց տալով, թե ինքը «լավ տղա» է ու կարող է անգամ նման քայլի գնալ, մինչդեռ հայտնի է, որ Ջանիբեկյանի եւ Մնացականյանի միջեւ հարաբերությունները վաղուց կորցրել են ջերմությունը։

Ջանիբեկյանը մերձավորների մոտ ասել է, որ իմանա Վիտյան այդքան կուրախանա իր մի քանի սրճարանի տեղն էլ ցույց կտա, որ գնա քանդի։

Slaq.am