ՀՀ կառավարությունը հինգ տարի ժամկետով նախատեսում է երկարաձգել «65 ռազմական գործարան» և «Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ընկերություններին տրված զենքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը: Այդ մասին որոշման նախագծերն ընդգրկված են կառավարության հոկտեմբերի 12-ի նիստի օրակարգում:
Ակնկալվում է, որ նախագծերի ընդունմամբ կկարգավորվեն ընկերությունների և ՀՀ գործադիր մարմինների միջև հարաբերությունները, ինչպես նաև պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կընդլայնվեն ներհանրապետական արտադրության տեսականին և ՀՀ զինված ուժերն ու այլ զորքերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով: