Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում Հայաստանը երբեք նախապայման չի դրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև բանակցություններին:

 

«Հայաստանը մշտապես կողմնակից է եղել բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը և այդ համատեքստում նախապայման չի դրել»,- ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

 

Նրա խոսքով, սակայն, դա չի նշանակում, որ նախագահների մակարդակով եռանախագահող երկրների բարձրագույն ներկայացուցիչների ներկայությամբ բազմիցս ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է շարունակաբար չկատարել:

 

«Առավել ևս անտեղի է այդ համաձայնությունները ներկայացնել որպես հայկական կողմի նախապայմաններ»,- շեշտել է Շարմազանովը: