«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Վերջին տարիներին Հայաստանում գնալով նվազում են կարտոֆիլի ցանքատարածությունները, դրա հետեւանքով՝ նաեւ բերքը: Իսկ գյուղացիները տարեցտարի ավելի քիչ կարտոֆիլ են մշակում, քանի որ իրացնելը շարունակում է լուրջ խնդիր մնալ:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ անցած տարվա ընթացքում Հայաստանում կարտոֆիլի ընդհանուր ցանքատարածությունը կազմել է 28 հազար 900 հա:
Սա նախորդ տարիների համեմատ բավական ցածր ցուցանիշ է. 2014թ. կարտոֆիլի ցանքատարածությունները կազմել են 30 հազար հա, 2013-ին` 30 հազար 700 հա, 2012-ին`31 հազար 200 հա: Հայաստանում նվազել է նաեւ կարտոֆիլի բերքատվության չափը:
Օրինակ, եթե անցած տարի մեր երկում կարտոֆիլի բերքատվությունը կազմել է 606 հազար 300 տոննա, ապա 2015 թվականին հավաքվել է 607 հազար 700 տոննա կարտոֆիլ: Մինչդեռ 2014 թվականին Հայաստանում հավաքվել է 696 հազար 100 տոննա կարտոֆիլ: Իսկ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը անհասկանալի է, թե ինչով է զբաղված»:
Առավել մանրամասը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: