Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլին և Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը կքննարկեն Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորման հետ կապված հարցեր և այդ երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող կոալիցիայի ապագան:

 

Նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի պաշտպանության նախարարը՝ ելույթ ունենալով ռազմավարական և միջազգային հետազոտությունների վաշինգտոնյան կենտրոնում:

 

«Մենք լիովին համոզված ենք, որ այդ երկրում առկա հակամարտությունը քաղաքական կարգավորման կարիք ունի, ինչը դեռևս չկա: Հավանաբար, հենց սա կլինի իմ և գեներալ Ջեյմս Մետիսի հանդիպման քննարկման հիմնական թեման, որովհետև մենք պետք է ձևավորենք ընդհանուր տեսլական, թե ինչ կլինի հետագայում, ինչ ճակատագիր է ունենալու կոալիցիան»,- ասել է Փարլին:

 

Նա հավելել է, որ դեռևս հայտնի չէ, թե ապագայում ինչ է սպասվում Սիրիային: