Եվրամիության 28 երկրների արտաքին գործերի նախարարներն ընդունել են ռազմավարություն Սիրիայի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս մասին ասված է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը տեղի է ունենում Լյուքսեմբուրգում: «Խորհուրդը հիշեցնում է, որ Սիրիայի հակամարտությունն ուղղակի կերպով ազդում է ԵՄ-ի վրա, ինչի առնչությամբ համաձայն է, որ Եվրամիությունը պետք է հատուկ ռազմավարություն զարգացնի Սիրիայի վերաբերյալ»,- նշված է դրանում:
Փաստաթղթում ասված է, որ ԵՄ-ի ռազմավարությունը կենտրոնացած է վեց հանգուցային խնդիրների վրա. վերջ դնել պատերազմին քաղաքական անցման միջոցով՝ ՄԱԿ-ի թիվ 2254 բանաձեւին եւ Ժնեւի կոմյունիկեին համապատասխան, փրկել կյանքերն ամբողջ երկրում ամենակարիքավոր սիրիացիներին մարդասիրական օգնության տրամադրման միջոցով, առաջ մղել ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ արտահայտման ազատությունը Սիրիայում քաղաքացիական հասարակության ուժեղացման միջոցով, պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործություների համար՝ անցումային շրջանում ազգային մ իասնության եւ արդարադատության գործընթացի աջակցության նպատակով եւ աջակցել սիրիացի ժողովրդի եւ սիրիական հասարակության տոկունությանը:
ԵՄ-ի 28 երկրների արտաքին գործերի նախարարների նիստի գլխավոր թեման Սիրիայի իրադրությունն է: ԱԳՆ-ների ղեկավարներն այս հարցը քննարկում են Սիրիային նվիրված միջազգային խորհրդաժողովի նախաշեմին, որը տեղի կունենա ապրիլի 4 – 5-ը Բրյուսելում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: