Հոկտեմբերի 30-ին Բաքվում տեղի է ունենալու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացումը: APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ պաշտոնական արարողությանը մասնակցելու է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, որը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով հոկտեմբերի 30-ին կմեկնի Բաքու:
Ակնկալվում է, որ երկաթգծի հանդիսավոր բացմանը ներկա կլինի նաև Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանը: Հայաստանը շրջանցող շուրջ 900-կիլոմետրանոց այդ երկաթուղու շինարարությունը սկսվել է 10 տարի առաջ՝ 3 երկրների նախաձեռնությամբ: