Թուրքիայի տարածքում Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գծի կառուցման նախագծի շրջանակներում աշխատանքները կավարտվեն ժամանակին: Այս մասին հայտնել է trend.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Պանահովին:

 

«Նման խոսակցությունները լինում են այս նախագծի իրագործման ամենասկզբից: Կցանկանայի ասել, որ Թուրքիայում աշխատանքները շարունակվում են և կավարտվեն ժամանակին»,- նշել է Պանահովը:

 

Նրա խոսքով՝ դեկտեմբերին նախատեսվում է առաջին գնացքի շարժը՝ թուրք-վրացական սահմանից:

 

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կառուցվում է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված միջպետական համաձայնագրի հիման վրա: