Իրաքյան Քրդստանի խորհրդարանը, որտեղ սեպտեմբերի վերջին Բաղդադի կողմից չճանաչված հանրաքվե Է անցկացվել անկախության շուրջ, որոշում Է ընդունել ութ ամսով հետաձգել նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Rudaw հեռուստաալիքը: Խորհրդարանի նիստhg ներկա 68 պատգամավորներից 60-ը քվեարկել են ընտրությունների հետաձգման օգտին, ութ պատգամավորներ դեմ են արտահայտվել: Այսպիսով, խորհրդարանի լիազորությունների ժամկետը երկարացվել Է ութ ամսով՝ մինչեւ 2018 թվականի հուլիս: Նախորդ խորհրդարանական ընտրությունները տարածաշրջանում անցկացվել են 2013 թվականին:
Նախագահական ընտրությունները տարածաշրջանում վերջին անգամ անցկացվել են 2009 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: