Ռուսաստանի Դաշնության ավելի քան 60 սուբյեկտներ անմիջական կապեր ունեն Հայաստանի մարզերի հետ: Այդ մասին ՀՀ կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց Ռուսաստանի տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը:

 

Վերջինս կարևորեց վերջերս Երեւանում կայացած Հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ համաժողովի անցկացումը, որի շրջանակում ստորագրվել է նաև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման մասին համաձայնագիր:

 

«Դա կնպաստի նաև առեւտրաշրջանառության ցավալների աճին: Այս տարի այն արդեն 30 տոկոսով աճել է: Ռուսական արտադրանքի արտահանումը Հայաստան ավելացել է 32 տոկոսով, իսկ հայկական արտադրանքի արտահանումը ՌԴ՝ 22 տոկոսով: Այսօր մեր սոցիալ-տնտեսական ու մշակութային կապերի մակարդակը բարձր է ավելի քան երբևէ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՌԴ տրանսպորտի նախարարը: