«ԱՊՀ տարածքում տնտեսական կապերի խորացումն առանցքային խնդիր է»։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Աշխաբադում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ։
«Առանցքային խնդիր ենք համարում տնտեսական կապերի խորացումը, առաջին հերթին պարենային, տեխնոլոգիական և էներգետիկ անվտանգության, ինչպես նաև արդյունաբերական կոոպերացիայի, լոգիստիկայի, էկոլոգիայի, նորարարությունների, թվայնացման ոլորտներում։ Գլխավոր նպատակը մեր քաղաքացիների կենսամակարդակի որակական բարձրացումն է։ Միայն ջանքերը միավորելով' մենք կկարողանանք արդյունավետ դիմակայել առաջացող մարտահրավերներին, այդ թվում՝ պրոտեկցիոնիզմին, անբարեխիղճ մրցակցությանն ու պատժամիջոցային քաղաքականությանը»,-ասել է Ռուսաստանի վարչապետը։