18 տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ոճրագործության զոհ դարձան ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը։
Այսօր՝ ոճրագործության 18-րդ տարելիցի օրը Եռաբլուր այցելեցին ԱԺ պատգամավորներ, ՊՆ Վիգեն Սարգսյանը, գեներալ Մանվել Գրիգորյանը, այլ քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ, ովքեր ծաղիներ հոնարհեցին և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ի հիշատակ տարիներ առաջ տեղի ունեցած ոճրագործության զոհերի:
Սոնա Հարությունյան