«168 ժամ» թերթը գրում է.

«Քաղաքական իրադրությունը Բաքվում եւ Երեւանում թույլ չի տալիս կանխատեսել լուրջ, բովանդակային բանակցություններ Ղարաբաղյան հարցի շուրջ: Երկու երկրների ղեկավարությունները պատրաստվում են ներքաղաքական փոփոխությունների, ինչը թույլ չի տա լուրջ սցենարներ քննարկել Ղարաբաղյան հարցի լուծման վերաբերյալ, քանի որ ողջ ուշադրությունը կենտրոնացած է այս հարցի վրա: Կարծում եմ՝ Ժնեւում գուցե այս հարցն են քննարկել նախագահները: Նախարարական հանդիպումը, չեմ կարծում, թե բանակցային տրամաբանության շրջանակում է կազմակերպվում, քանի որ դրանց նախաձեռնողները եւ շահագրգիռներն այսօր համանախագահներն են, որոնք փորձում են ցույց տալ, որ հետեւում են իրավիճակին, փորձում են թույլ չտալ բռնկում»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Վլադիմիր Եվսեեւը՝ անդրադառնալով Նալբանդյան-Մամեդյարով կազմակերպվելիք հանդիպման օրակարգին:

Ըստ քաղաքագետի` ներքաղաքական փոփոխություններից հետո Հայաստանը կվերադառնա իր հետապրիլյան` վստահության մեխանիզմների ներդրման պահանջին:

Իր հերթին՝ եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ առաջիկա նախարարական հանդիպումը եւս լինելու է հերթական շփումը նախարարների միջեւ, որն առանց բարձրաստիճան համաձայնությունների՝ էական ազդեցություն չի ունենալու բանակցային գործընթացի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում