Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կրկին հայտնվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, որը կազմել է Bloomberg գործակալությունը:
Հոկտեմբերի 30-ի դրությամբ Bloomberg-ի Billionaires Index վարկանիշի համաձայն, անցած տարվա ընթացքում Իվանիշվիլին իր կարողությունը ավելացրել է 300 մլն դոլարով: Այսպիսով, հրատարակության վարկածով, աշխարհի ամենահարուստ 500 մարդկանց թվում Իվանիշվիլին հայտնվել է 305-րդ տեղում: Bloomberg-ի տվյալներով, նրա կարողությունը գնահատվում է 5,75 մլրդ դոլար, հաղորդել է Sputnik-ը: