Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց կարողությունը 2022 թվականի սկզբից նվազել է 60 միլիարդ դոլարով՝ ըստ Bloomberg Billionaires Index-ի:
Ռուսաստանի երկրորդ ամենահարուստ մարդու՝ բնական գազ արտադրող Novatek ընկերության համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնի կարողությունը նվազել է 5,73 մլրդ դոլարով, այժմ նա ունի 26,7 մլրդ դոլար։
Ռուսաստանի երրորդ ամենահարուստ ձեռնարկատեր, մետալուրգիական NLMK ընկերության հիմնական շահառու Վլադիմիր Լիսինի կապիտալը նվազել է 5,5 մլրդ դոլարով՝ հասնելով 22,5 մլրդ դոլարի։
Ամենաշատը կորցրել է Severstal պողպատի և հանքարդյունաբերական ընկերության համասեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը՝ 8,2 մլրդ դոլար, այժմ նրա կապիտալը կազմում է 20,6 մլրդ դոլար։
Ամենահարուստ ռուսը՝ Nornikel հանքարդյունաբերական և մետալուրգիական ընկերության սեփականատերերից Վլադիմիր Պոտանինը, իր կարողությունն ավելացրել է 691 միլիոն դոլարով և այժմ ունի 31,6 միլիարդ դոլար։