ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է ստացել Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնքի ղեկավար Ժիրայր Հակոբյանի կողմից ենթադրյալ չարաշահումների կատարելու մասով և ընդունել է վարույթ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համացանցում շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն' Փոքր Մանթաշ համայնքի ղեկավար Ժիրայր Հակոբյանը կասկածվում է պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ: