Ռուսաստանն օրերս Հայաստան կմատակարարի զենքի խմբաքանակ՝ գործող պայմանագրի շրջանակում: Իսկ 100 միլիոն դոլարի նոր, արդեն ստորագրված վարկային համաձայնագրի իրականացումը կսկսվի բոլոր միջպետական մակարդակներում հաստատվելուց հետո: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Մինչև այս տարվա վերջ մենք կիրականացնենք դեռ նախորդ պայմանագիրը: Օրերս մենք սպասում ենք նոր մատակարարումներ, և մինչև տարվա վերջ մենք կփակենք նախորդ պայմանագրի հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է Սերժ Սարգսյանը: Համաձայն նոր համաձայնագրի նախագծի, որը Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել 2017թ. հոկտեմբերի 12-ին, ՌԴ-ն հայկական կողմին կտրամադրի 100 միլիոն դոլարի պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքների մատակարարումները ֆինանսավորելու համար: Համաձայնագրի նախագծում նշվում է, որ վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Հայաստանը պետք է օգտվի վարկային միջոցներից 2018-2022 թվականներին: Նախորդ ռազմական վարկը Հայաստանը ստացավ «Էլեկտրիկ Երևանի» հարուցած հանրային տրամադրություններն օգտագործելով: Ըստ ամենայնի, հիմա Սերժ Սարգսյանի թիմը Մոսկվայի հետ բանակցություններում օգտագործել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի մերձեցման հանգամանքը, մանավանդ, որ ընդամենը մեկ ամիս առաջ էր, որ Հայաստանի զինուժի ներկայացուցիչները Ռումինիայում մասնակցեցին ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որոնք նույնիսկ ֆորմալ առումով կոչված էին Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի նոր հնարավոր ագրեսիայի կանխարգելմանը: Հնարավոր է` Հայաստանը ոչ թե ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը խորացնելու նպատակ էր հետապնդում, այլ ընդամենը փորձում էր ցուցադրական քայլերով Ռուսաստանից զիջումներ կորզել հենց ռազմական նոր վարկ ստանալու հարցում: Ակնհայտ է , որ նոր պաշտպանական վարկի տրամադրումը պայմանավորված է Հայաստանի կողմից հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծման մասին համաձայնագրի վավերացմամբ: Հարվածային անօդաչու թռչող սարքեր Հայաստանն արդեն ինքն է արտադրում, ռադիոտեղակայման համակարգեր վերջերս է գնել, իսկ Իսկանդերները գնվել են 2016 թվականին: Ուստի, Հայաստանն այժմ հետաքրքրված է ՀՕՊ համակարգերով, որպեսզի զրոյացնի Ադրբեջանից եկող օդային սպառնալիքը: Հենց այս ուղղությամբ է Հայաստանին հարկավոր ուժեղացնել մարտունակությունը, քանի որ Ադրբեջանն Իսրայելի շնորհիվ առավելություն ունի մարտական ավիացիայում: Ի դեպ, ուշագրավ դիտարկում՝ անակնկալ կերպով ռուսական լրատվամիջոցները սկսեցին հրապարակել սպառազինության այն ցանկը, որը Հայաստանը պետք է ձեռք բերի այս պայմանագրով: Որոշ հայ վերլուծաբանների պնդմամբ, դա Ադրբեջանին նմանատիպ սպառազինություն վաճառելու նպատակով արված արտահոսք էր: Ռուսներից նոր վարկ խնդրելը փաստացի նշանակում է, որ Հայաստանը շարունակում է սպառազինության մրցավազքի մեջ մտնել Ադրբեջանի հետ և ինչ-որ իմաստով լեգիտիմացնում է Ադրբեջանին ռուսական զենքի նոր մատակարարումները: Նոր վարկի ստացումը բացասական է նաև Հայաստանի տնտեսության համար, որովհետև Հայաստանի արտաքին պարտքն արդեն գերազամցում է վեց միլիարդ դոլարը, իսկ նոր վարկն իր նշանակությամբ միտված չէ տնտեսության հնարավորությունների ավելացմանը: Ստելլա Խաչատրյան
Առաջարկում ենք նաև
21/08/18 16:49
Տոնոյանի ուշագրավ այցը Մոսկվա. ռազմական վարկի քաղաքական գինը
10/04/23 12:22
Վանեցյանը հարցազրույց է տվել «Շարղ»-ին․ ընդգծվել է Թեհրան-Երևան-Մոսկվա առանցքը կյանքի կոչելու հարցը
06/03/23 14:15
Մենք իսկապես կարող ենք ազդել Ադրբեջանի ներքին քաղաքական կյանքի վրա. ռազմական փորձագետ
27/10/22 13:05
ՈՒՂԻՂ․ Քաղաքական ու ռազմական գործիչներն այցելում են Եռաբլուր
20/02/22 15:26
Արցախի քաղաքական եւ ռազմական վերնախավը Շարժման 34-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր
20/01/21 23:39
Ադրբեջանը 50 հազար դոլար է առաջարկել լեհ քաղաքական գործչին՝ «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունները» չհրապարակելու դիմաց
16/07/20 18:58
«Փողոցային ակտիվիստները փորձում են ՀՀ ռազմական հաջողությունները վերագրել իրենց քաղաքական ղեկավարությանը». Արթուր Ղազինյան
08/08/19 10:55
Եթե պարզվի, որ նյութերը BBC-ին տրամադրվել են քաղաքական որոշման արդյունքում, ապա գինը, որ կվճարի Փաշինյանը, ծանր կլինի․ Ղազինյան
03/04/19 12:37
Հայաստանի և Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարությանը ՀՀ Աժ հրավիրելու անհրաժեշտություն կա. Նաիրա Զոհրաբյան
04/12/18 13:00
Նիկոլ Փաշինյանը սկսել է քաղաքական հարձակում Արցախի ռազմական ղեկավարության վրա. Դավիթ Շահնազարյան
09/11/18 09:56
«Իրատես». Գազի սակագնի քաղաքական գինը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան