Այսօր՝ նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին հանրապետության 69 համայնքներում: 

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել էին ընտրությունների համար ձևավորված բոլոր 527 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:  ժամը 20:00-ին փակվել են բոլոր ընտրական տեղամասերը: