Մոսկվայում կիրակի երեկոյան պայթյունի վտանգի մասին անանուն զանգից հետո Մեծ թատրոնից մոտ 700 մարդու են տարհանել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը:

ԳՈՒՄ առեևտրի կենտրոնից 2800 մարդու են տարհանել եւ 2000-ից ավել մարդու՝«Մետրոպոլ»  հյուրանոցից:

Եվս մոտ 1000 մարդ տարհանել են «Ֆակել» կինոթատրոնից, 1000-ից ավել մարդ էլ՝ «Դուբրովկա» առեւտրի կենտրոնից:

Մոտ 2500 մարդու դուրս են հանել Տագանսկայա փողոցի «Տագանսկի պասաժ»  եւ «Գուդզոն»առեւտրի կենտրոններից:

Զանգեր են եղել նաեւ «Գալերեա Ատլանտիկ», «Դիսկոնտ» եւ  «Ատրիում» առեւտրի կենտրոնների ականապատման մասին: «Եվրոպեյսկիյ» եւ «Դիսկոնտ» առեևտրի կենտրոններից մոտ 11 հազար մարդու են տարհանել:

Իրավապահները ստուգում են նաեւ «Պիոներ» կինոթատրոնի ականապատման մասին լուրերը: