Մոսկվայի Կարմիր հրապարակում քաղաքական կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները մայիսմեկյան հանրահավաք են անցկացնում: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Ավելի քան 100 հազար մարդ է մասնակցում հանրահավաքին: Մասնակիցները ծածանում են Մայիսի 1-ը խորհրդանշող դրոշները: 1991-ից ի վեր, առաջին անգամ արհմիությունները երթ են անում Կարմիր հրապարակում:
Հայաստանը մի շարք երկրների հետ մայիսի 1-ին նշում է Աշխատավորների համերաշխության միջազգային օրը: 1886 թ. մայիսի 1-ին ամերիկացի բանվորները գործադուլ կազմակերպեցին' պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր: Գործադուլն ավարտվեց ոստիկանության հետ արյունալի բախումներով: