Մի քանի հարյուր հազար մարդ է եկել ունկնդրելու Հռոմի Ֆրանցիսկոս պապի եզրափակիչ պատարագը Պարավայ կատարած նրա այցի ընթացքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

 

Երկրի մայրաքաղաք Ասունսիոնում քահանայապետը քրիստոնյաներին կոչ է արել դրսևորելու հյուրասիրություն և մերժելու «եսամոլության տրամաբանությունը»:

 

 

Պարագվայ կատարած այցը դարձել է Լատինական Ամերիկայի առավել աղքատ երկրներ պապի ութօրյա ուղևորության գագաթնակետը:

 

 

Բոլիվա և Էկվադոր կատարած իր այցերի ժամանակ պապը հիմնականում խոսել է տարածաշրջանի սոցիալական անարդարության մասին:

 

 

Նա նաև ներողություն է խնդրել Հռոմի կաթոլիկ եկեղեցու դերի համար XVI դարում իսպանացիների կողմից Լատինական Ամերիկայի դաժան գաղութացման գործում, հաղորդել BBC-ն: