Իրանի մոտ 70 հազար բնակիչ զրկվել է տանիքից երկրի արևմտյան շրջաններում հզոր երկրաշարժի հետևանքով և ժամանակավոր կացարանի հրատապ կարիք ունի։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է իրանական Կարմիր մահիկի աղբյուրը։ Նշվում է, որ այդ թիվը կարող է աճել։

Իրանի նախագահ Հասան Ռուհանին արդեն հանձնարարել է ՆԳՆ-ին ընդունել հրատապ միջոցառումներ՝ ապահովելու տուժած շրջանների բնակիչներին ամեն անհրաժեշտ օգնությամբ։

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել է, որ 7.2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի, Իրանի ու Իրաքի սահմանին։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Բաղդադից 204 կմ հյուսիս-արևելք և իրանական Կերմանշահ քաղաքից 104 կմ արևմուտք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Իրանում հաղորդվում է մոտ 140 զոհի մասին։

1in.am