Խերսոնի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Կոբեցը հայտնել է, որ քաղաքում մնացել է մոտ 80-100 հազար մարդ։ Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում։
«Տարհանումը շարունակվում է մինչ օրս։ Մեր հաշվարկներով՝ Խերսոն քաղաքում մնացել է շուրջ 80-100 հազար մարդ»,- ասել է նա։
Խերսոնի շրջանի կառավարության ղեկավար Սերգեյ Էլիսեևը հայտնել է, որ շրջանային իշխանությունները բոլորին օգնել են լքել շրջանի աջափնյա հատվածը, սակայն ոչ ոքի բռնի կերպով չեն տեղափոխել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հնարավորություն տվեցինք և փորձեցինք նման հնարավորություն տալ բոլորին, ովքեր ցանկանում էին հեռանալ։ Մենք բռնի ուժով ոչ ոքի չենք տեղափոխել ձախ ափ», - ասել է Էլիսեևը:
Նա նաև նշել է, որ ռուսական զորքերը դեռ «վերջնականապես չեն լքել» աջ ափը։