
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստի աշխատանքները: Նիստի օրակարգում ընդգրկված երեք տասնյակ հարցերից բացի ընդգրկված են նաև պարտադիր քննարկման ենթակա 15 հարցեր:
Պարտադիր քննարկման ենթակա հարցերի թվում է Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի քառօրյա նիստի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում երկրորդ ընթերցմամբ ընդգրկվել են նաև «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը:
Օրակարգում է նաև «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ:
Ընդգրկված են նաև առաջին ընթերցմամբ՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և այլ օրենքի նախագծեր: