Ազգային ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովի համար բնականոն քաղաքական գործընթաց է «Ծառուկյան» դաշինքի հարձակումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի վրա. «Էդ ո՞վ ասաց, որ ԵԼՔ-ը կարա քննադատի, «Ծառուկյան» դաշինքը չի կարա:
Հարցին՝ արդյո՞ք այս սուր քննադատությունները փաստում են, որ Կառավարությունն իսկապես ձախողվել է, Շարմազանովը պատասխանեց. «Ես ձախողումներ էստեղ չեմ տեսնում, ես տեսնում եմ հաջողության միտումներ, որոնք երկարատև են»:
Նա նշեց, որ իր համոզմունքը հետևյալն է, որ իրենք սատարում են Կարապետյանի կառավարությանը և կարծում են, որ այս քաղաքականությունը թե՛ բյուջե 2018-ի նախագիծը, թե՛ կառավարության քաղաքականությունը միտված է լուծել խնդիրները, որոնք կան մեր երկրում, իսկ որքանով են դրանք արդյունավետ, որքանով՝ ոչ, ցույց կտա ժամանակը։
Շարմազանովը նաև լրագրողներին խորհուրդ տվեց չզարմանալ Ծառուկյան-Կարապետյան բարիդրացիական հարաբերություններից՝ որպես օրինակ՝ բերելով իրեն. «Ես էլ ունեմ ընկերներ ընդդիմության դաշտում, որ մեկս մյուսին այս դահլիճում անխնա քննադատում ենք։ Մեկը մյուսի հետ կապ չունի: Եթե ընդդիմությունն ԱԺ-ում չքննադատի, բա որտե՞ղ պետք է դա անի»: