60-ամյա ընդմիջումից հետո Իտալիան վերստին պաշտոնական պետական օրհներգ Է ստացել: Այդ մասին նոյմբերի 15-ին հայտնել Է ANSA լրատվական գործակալությունը:
Իտալիայի Սենատի Սահմանադրության գործերի կոմիտեն որոշում Է ընդունել, որ երկրի պետական խորհրդանիշը կդառնա «Իտալացիների երգը», որը հայտնի Է նաեւ որպես «Եղբայր իտալացիներ»: Փաստորեն, այն Իտալիայի օրհներգն Էր 1946 թվականից, սակայն պաշտոնական կարգավիճակ Է ստացել միայն այժմ:
«Իտալացիների երգի» տեքստը 1847 թվականին գրել Է Գոֆրեդո Մամելին: 1990-ական թվականներին բանավեճեր Էին ընթանում այն փոխելու շուրջը, որպես այլընտրանք առաջարկվում Էր Va՚ pensiero խմբերգը «Ջուզեպե Վերդիի «Նաբուկո» օպերայից: Սակայն ի վերջո որոշում Է ընդունվել կանգ առնել այն կոմպոզիցիայի վրա, որը փաստորեն Իտալիայի օրհներգն Է եղել 60 տարվա ընթացքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: