ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգը թույլ է տալիս ԱԺ հերթական քառօրյաներից և մշտական հանձնաժողովների աշխատանքներից բացակայող պատգամավորների աշխատավարձերից պահումներ կատարել:
ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց հասկանալ, թե ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներից քանիսի աշխատավարձերից են, ըստ այս կանոնակարգի, կատարվել պահումներ:
Նախորդ անգամ ներկայացրել ենք ԱԺ մշտական հանձնաժողովներից բացակայող պատգամավորների ցանկն ու նրանցից պահված աշխատավարձերի չափը: Ինչպես խոստացել էինք՝ այս անգամ հրապարակում ենք նաև ԱԺ քառօրյաներից բացակայող պատգամավորներից արված պահումների չափերը:
Եվ այսպես՝ ԱԺ քառօրյաներից անհարկի բացակայելու համար պատժամիջոցների են ենթարկվել հետևյալ պատգամավորները, որոնց աշխատավարձերից մինչև 2017 թվականի նոյեմբերի 1-ը պահումներ են կատարվել անհարգելի բացակայությունների պատճառով:
1. Աբրահամյան Արգամ («Ծառուկյան» խմբակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 1, պահված աշխատավարձի չափը՝ 24 430 դրամ:
2. Ալեքսանյան Սամվել (Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 1, պահված աշխատավարձի չափը՝ 24 190դրամ:
3. Բեգլարյան Հակոբ (Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 3, պահված աշխատավարձի չափը՝ 78 580 դրամ:
4. Գրիգորյան Մանվել (Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 1, պահված աշխատավարձի չափը՝ 24 190 դրամ:
5. Զաքարյան Իշխան («Ծառուկյան» խմբակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 6, պահված աշխատավարձի չափը՝ 133 900 դրամ:
6. Համբարձումյան Արկադի (Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 1, պահված աշխատավարձի չափը՝ 24 190դրամ:
7. Մանուկյան Արթուր («Ծառուկյան» խմբակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 2, պահված աշխատավարձի չափը՝ 41 820 դրամ:
8. Միքայելյան Սասուն («Ելք» խմբակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 2, պահված աշխատավարձի չափը՝ 46 815 դրամ:
9. Պողոսյան Միհրան (Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 4, պահված աշխատավարձի չափը՝ 89 990 դրամ:
10. Սարգսյան Ռոբերտ (Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 1, պահված աշխատավարձի չափը՝ 24 190 դրամ:
11. Արթուր Գևորգյան (Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 1, պահված աշխատավարձի չափը՝ 22 870 դրամ:
12. Արսենյան Աշոտ (Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 2, պահված աշխատավարձի չափը՝ 48 380 դրամ:
13. Ծառուկյան Գագիկ («Ծառուկյան» խմբակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 11, պահված աշխատավարձի չափը՝ 252 080 դրամ:
14. Պետրոսյան Շուշան (Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 1, պահված աշխատավարձի չափը՝ 21 990 դրամ:
15. Կարապետյան Կարեն (Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 1, պահված աշխատավարձի չափը՝ 22 290 դրամ:
16. Էնֆիաջյան Վահե («Ծառուկյան» խմբակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 2, պահված աշխատավարձի չափը՝ 42 090 դրամ:
17. Պետրոսյան Գևորգ («Ծառուկյան» խմբակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 2, պահված աշխատավարձի չափը՝ 44 590 դրամ:
18. Մանուկյան Ռոմիկ (ՀՅԴ կուսակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 1, պահված աշխատավարձի չափը՝ 22 290 դրամ:
ԱԺ հանրային կապերի վարչությունը նշում է նաև, որ ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Գևորգ Պետրոսյանը ՀՀ ԱԺ նիստերից բացակայությունները հարգելի համարելու վերաբերյալ տեղեկանքներ են ներկայացրել նոյեմբերի 15-ին, իսկ Գագիկ Ծառուկյանը՝ նոյեմբերի 16-ին: Տեղեկանքները քննարկման փուլում են:
Սոնա Հարությունյան