«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Երեւանի սուպերմարկետներում ձվի վաճառքի բաժիններում վերջին օրերին ակտիվ շարժ է նկատվում: Խանութների աշխատակիցներն օրվա մի զգալի մասն անցկացնում են ձվի նոր խմբաքանակները տաղավարներում տեսակավորելու վրա:
Բացի շարժից, նաեւ գինն է բարձրացել: Մոտ մեկ շաբաթ առաջ ձվի միջին գինը տատանվում էր 60-ից 70 դրամի սահմաններում, ապա այժմ 70-ից 90 դրամ է:
Գյուղնախարարության ՍԱՊԾ-ից մեզ հայտնեցին, որ վերջին մեկ ամսում ձվի ներկրման մեկ խմբաքանակի համար է տրվել թույլտվություն: Խմբաքանակը ներմուծվել է ՌԴ-ից:
Սա վկայում է նաեւ այն մասին, որ Հայաստանի թռչնաբուծական ֆաբրիկաների արտադրած ձուն չի բավարարում ներքին սպառման շուկայի համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում