ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն, անդրադառնաով գյուղատնտեսության ոլորտի ընդհանուր ցուցանիշներին, նշեց, որ յուրաքանչյուր ամիս դրանց արդյունքների մասին խոսելը սխալ է, քանի որ բերքատվությունը սեզոնային բնույթ ունի, ուստի արդյունքները պետք է ամփոփել տարվա վերջին:
«Մենք ունեինք շատ ծանր չորային տարի, որի արդյունքում դաշտերը մեծ կորուստներ կրեցին, տուժեց ցորենը, գարին, սակայն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին արդեն դրանց բերքատվությունն ավարտվեց և այդ անկումը չի ազդի գյուղատնտեսության ընդհանուր ցուցանիշների վրա: Հիմա արդեն գալիս է խաղողը, խնձորը, որոնց առումով ունեինք դրական աճ թե՛ մթերման, թե՛ բերքատվության առումով, չնայած տարի չորային էր, բայց խաղողի վրա դրական էր ազդել: Կարտոֆիլի առումով դեռ ժամանակ կա, որպեսզի արդյունքներն ամփոփենք»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ այս պահին ուղղակի կա աճող մշակությունների ազդեցությունը ընդհանուր ցուցանիշների վրա: