Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները նոյեմբերի 22-ին, ժամը 21.25-ին, Պ.Սևակի և Կ.Ուլնեցու փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Ալեն Մ.-ին, որը նոյեմբերի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: