Նոյեմբերի 10-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Անդրանիկ Ի.-ին, որը փետրվարի 6-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:

 

***
Նոյեմբերի 9-ին, ժամը 15.30-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 1979 թ. ծնված Վանիկ Շ.-ին, որը 2005 թ. հունվարի 19-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: