Հունվարի 24-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Վարդանանց փողոցի թիվ 5/Ա շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1958 թ. ծնված Արամ Հ.-ին:

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արամ Հ.-ն հունվարի 22-ից հետախուզվում էր ծեծի և սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի մեղադրանքներով: