«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե ԵԱՏՄ-ին անդամակցությունը ՀՀ-ին չի վնասում: Իսկ ԵԱՏՄ-ի ներսում համագործակցությունը զարգացնելը ՀՀ իշխանությունների գործն է:
«Թող զարգացնեն այդ համագործակցությունը, ով է նրանց խանգարում: ԵԱՏՄ-ն ընդհանուր նորմեր է սահմանել բոլոր երկրների համար, ինչպե՞ս կարող է այն վնասել Հայաստանին: Հայաստանն իր համար բացել է այդ շուկաները: Ես ինքս այդ կառույցից Հայաստանի համար միայն օգուտներ եմ տեսնում: Եվ դա փորձում եմ բացատրել նաեւ ընդդիմախոսներին ու ցույց տալիս թվեր, որոնց համաձայն՝ ՌԴ-ի համար ավելի քիչ շահավետ է բաց շուկան, իսկ մյուս երկրների համար շահավետ է, որ բացվում է ռուսական շուկան»,- ասել է նա»:
Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: