Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 28-ին այցելել է Հադրութի շրջան եւ ծանոթացել մի շարք գյուղատնտեսական ծրագրերի ընթացքին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

 


Երկրի ղեկավարը կարեւորել է աշխատանքների համակարգված իրականացումը եւ կոնկրետ հանձնարարականներ տվել պատկան մարմինների ղեկավարներին այս ուղղությամբ: