ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է իր երեք ամսվա աշխատավարձը նվիրաբերել օպիոիդային ճգնաժամի դեմ պայքարին:

Այս մասին հայտնել է ԱՄՆ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  Էրիկ Հագանը: Հագանը մասնավորապես ասել է .«Մեր նախագահը քաջ գիտակցում է, թե որքան կարևոր է թմրադեղերի և հատկապես օպիոիդների դեմ պայքարը և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ՝ մեզնից յուրաքանչյուրը պետք է հետևի նախագահ Թրամփի օրինակին, քանի որ դա խնդիր է, որը քանդում է ամերիկյան ընտանիքները»: