Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ նոյեմբերի 30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Արաբկիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս, Հր. Քոչարի փողոցի թիվ 20 շենքի մոտից ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 28-ամյա Տիգրան Ա.-ին:
Վերջինս կասկածվում է 2016 թվականի հոկտեմբերից մինչև այս տարվա նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի տարբեր հատվածներում իգական սեռի ներկայացուցիչների մոտ բազմիցս բացահայտ ձեռնաշարժությամբ զբաղվելու մեջ:
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: