Ռուսական լրատվամիջոցը, որը մինչ օրս անխափան աշխատում էր ԱՄՆ տարածքում, այսուհետ զրկված կլինի նման հնարավորությունից:
ԱՄն ՊետԴեպը ընդունել է սպասված որոշումը՝ մերժելով Russia Today-ին հավատարմագրել ԱՄՆ տարածքում գործելու համար:
Հիշեցնենք՝ ռուսական լրատվամիջոցն ամերիկյան կոնգրեսականները բազմիցս անվանել են Կրեմլի խոսափող և Պուտինի գլխավոր քարոզչամեքենա: Ռուսական կողմն արդեն իսկ մեկնաբանել է ՊետԴեպի որոշումը, այն որակելով ոչ բարեկամական: