Ջոն Քերին Ուկրաինայի Ճգնաժամի մասին մեկնարկած մամուլի ասուլիսի ընթացքում մեղադրել է RT հեռուստաընկերությանը' «Պուտինի երևակայությունների» քարոզչության մեջ:
«Russia Today-ն այսօր զբաղվում է այն բանով, որ տարածում է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը երևակայությունները, մասնավորապես' Ուկրաինայի վերաբերյալ: Փաստացիորեն այս հեռուստաընկերությունն աշխատում է հատուկ քարոզչության վրա՝ աղավաղելով իրական փաստերը և շահարկելով Ուկրաինայի մասին տեղեկությունները»,- հայտնել է Քերին:
Իր հերթին RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ-ի պետքարտուղարն այդքան էլ լավ չգիտի, թե ինչ է իրականում կատարվում Ուկրաինայում և հրաժարվում է ճանաչել այն փաստերը, որոնք իրեն դուր չեն գալիս: Նա նշել է, որ հեռուստաալիքը մտադիր է ԱՄՆ Պետդեպարտամենտի դեմ պաշտոնական հայց ներկայացնել՝ խնդրելով Պետդեպին պատժել փաստերի խեղաթյուրման համար և պաշտոնապես ներողություն խնդրել ճշմարտությանը չհամապատասխանող պնդումների համար: