Լատվիայի ազգային ռեեստրը չի գրանցել ռուսական Russia Today հեռուստաընկերության տեղական ներկայացուցչությունը եւ հրաժարվել է իրավական կարգավիճակ տալ վերջինիս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լատվիական Delfi.lv. կայքի փոխանցմամբ, նման որոշում կայացրել է Լատվիայի պետական նոտարական պալատը: Պետական կառույցի գնահատմամբ' ռուսական հեռուստաընկերության ներկայացրած հայտն ու փաստաթղթղերը չեն համապատասխանում Լատիայի Սահմանադրությանը:

 

Մինչ այդ Լատվիայի էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհուրդը տարածել էր հայտարարություն, համաձայն որի ռուսական հեռուստաընկերության մուտքը Բալթյան երկիր պետք է արգելվի, քանի որ այն տարածում է ոչ թե տեղեկատվություն, այլ հանդիսանում է ՌԴ արտաքին քաղաքականության քարոզչամեքենայի մի մասը:

 

Russia Today-ը Լատվիայում գրանցվելու հայտ ներկայացրել էր դեռևս այս տարվա ապրիլի 29-ին: