Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի 19 զինծառայողների ծնողներն Արցախի տարբեր զորամասերում իրենց զավակներին 2 օր տեսակցելու հնարավորություն ունեցան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գանձակի գյուղապետարանի աշխատակազմից, ծնողների՝ դեպի Արցախ ուղեւորությունը եւ իրենց զավակների հետ տեսակցությունը նախաձեռնել եւ կազմակերպել էր Գանձակ համայնքի ղեկավար Արմեն Պողոսյանը: Միաժամանակ տեսակցության ընթացքում նա գանձակցի զինծառայողներին հանձնեց ամենատարբեր նվերներ՝ հիգիենայի պարագաներով , հագուստով, քաղցրավենիքով ու անհրաժեշտ այլ իրերով լի տոպրակներ:
«Մենք անհամբեր էինք սպասում այս օրվան: Մեր զինվոր որդիներին տեսնելը, նրանցից մեր կարոտն առնելը մեզ լիուլի երջանկացրեց: Մենք հպարտենք , որ մեր զավակները քաջաբար կանգնած են հայրենի երկրի պաշտպանության դիրքերում, որ նրանց հրամանատարները գոհ են մեր տղաների ծառայությունից: Այս այցն ու տեսակցությունը, համոզված ենք, նրանց ավելի կոգեւորի: երջանիկ ենք եւ նրա համար, որ կարողացանք մեր աչքերով տեսնել Արցախի հողը, նրա քաջարի պաշտպաններին, մեր հայրենակիցներին: Աշխարհին խաղաղություն ենք մաղթում, որ մեր բոլոր զինվոր զավակները առնականացած ու անվտանգ տուն վերադառնան»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին ծնողներ Մաթեւոս Մաթեւոսյանը- Ծնող 03:30 տրամադրությունը, Ռիմա Մկրտչյանը, Գոհար Այվազյանը, Ստյոպա խաչատրյանը: Գանձակ համայնքի ղեկավար Արմեն Պողոսյանի խոսքերով՝ այսօրինակ այցերը կրելու են շարունակական բնույթ:
Խոսրով Խլղաթյան