«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն» ծրագրի հետագա արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունեց «Անշարժ գույք հետ վերցնելու, տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր կնքելու և շարժական գույք նվիրելու մասին» որոշում: Նախագիծը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
«Առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Տերյանի փողոցում գտնվող տարածքը հետ վերցնել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից և անհատույց օգտագործման իրավունքով մինչև 2037 թ. դեկտեմբերի 31-ը տրամադրել «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամին»,- ասաց փոխնախարարը: