ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած վերջին՝ 27-07-2017 հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Կառավարության ղեկավարը հայտարարագրել է 4 բնակարան և մեկ ամառանոց:
Որպես շարժական տրանսպորտային միջոց նա հայտարարագրել է LEXUS LX 470 մակնիշի մեքենա:
8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք բաժնում պաշտոնյան հայտարարագրել է երեք ժամացույց:
Արժեթղթերի շուկայում վերջինս ունի 50 միլիոն ՀՀ դրամին համարժեք արժեթղթեր:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են՝
112,000,000 ՀՀ դրամ, 3,630,000 ԱՄՆ դոլար, 850,000 Եվրո, 55,000,000 ռուբլի:
Աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմում են 3,968,573 ՀՀ դրամ:
Գույքը օտարելուց ստացված եկամուտը կազմում է 1,500,000 ՀՀ դրամ:
Ընդամենը հայտարարագրված է 5,468,573 ՀՀ դրամ:
Նշենք, որ սրան նախորդող հայտարարագրում, որը պաշտոնյան ներկայացրել է մի քանի ամիս առաջ՝ 16-02-201-ին, նա հայտարարգրել է ընդամենը 36,135,958 ՀՀ դրամ և 70 մլն 850 հազար ռուսական ռուբլի:
Այս հայտարարագրում տվյալներ չկան նրա ձեռք բերած շարժական կամ անշարժ գույքի, արժեթղթերի և պաշտոնատար անձի հանձնած փոխառությունների մասին: