Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թ-ի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։ Ներկայացված հայտարարագրից պարզ է դառնում, որ Փաշինյանը չունի որևէ շարժական կամ անշարժ գույք, թանկարժեք իրեր։
Բանկերից մեկում նա ունի 3 մլն 15 հազար դրամ ավանդ, սակայն դրանից ստացված տոկոսագումարը հայտարարագրում ներկայացված չէ։
Փաշինյանի եկամուտը կազմել է միայն նրա աշխատավարձը՝ 12,837,503 դրամ։
Մանրամասն՝ այստեղ։