Երևանի քաղաքապետարանից հայտնում են որ, դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:00-ից 21:30-ը կդադարեցվի երթևեկությունը Տիգրան Մեծի պողոտայից և Նալբանդյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ ընկած ճանապարհահատվածները: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հարգելի համաքաղաքացիներ,

մայրաքաղաքի տոնական լույսերի միացման միջոցառման փորձի իրականացման նպատակով ս.թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:00-ից 21:30-ը ավտոտրանսպորտային երթևեկի համար փակ կլինի Տիգրան Մեծի պողոտայից և Նալբանդյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածները:

Վերոնշյալ ճանապարհահատվածներով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կապահովվի շրջանցիկ ճանապարհներով:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: