Այսօր՝ ապրիլի 25-ին, ցուցարարները «ժիլետներով երթ» են կազմակերպելու: «Հագնում ենք մեր ժիլետները ու ցույց տալիս Կարեն Կարապետյանին, որ եթե ժիլետ ունենալը բավարար հիմք է ՀՀ վարչապետ դառնալու համար, ուրեմն՝ մենք բոլորս պոտենցիալ վարչապետներ ենք․ ինքը կարող է հանգիստ թողնել ու հեռանալ»: Հիշեցնենք, որ ժիլետներ հաճախ է կրում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո այսօր փողոց դուրս եկած քաղաքացիները պահանջում են նաեւ նրա հրաժարականը: