ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ լիզինգի ծրագրին՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի ավելի շատ օգտվողներ կլինեն:
«Մեր վարկերից բոլորը օգտվում են, մի քիչ տեմպը ցածր է, որի պատճառը միգուցե իրազեկվածության պակասն է և մենք պետք է ավելի շատ խոսենք, բացատրենք», – նշեց նա:
Դիտարկմանը՝ նախագահի դժգոհությունը համայնքապետերից գուցե նաև տեմպի ցածր լինելո՞վ էր պայմանավորված, Առաքելյանը նշեց.
«Չեմ կարող ասել: Իրենք վարկերը վերցնում են, մենք համայնքներին և մարզպետարաններին անմիջապես տեղեկացնում ենք, թե որքան ֆերմեր է օգտվել մեր ծրագրերից: Ամեն ամիս ուղարկում ենք օգտվողների քանակը»:
Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Կարեն Կարապետյան, ո՞վ է 2018-ին վարչապետի պաշտոնին հավակնում և ո՞ւմ կցանկանար տեսնել այդ պաշտոնում՝ այս հարցը նախարարն անտեսեց՝ չցանկանալով պատասխանել նշեց.
«Հաջորդ հարցը»,- ասաց Առաքելյանը՝ բացահայտ արհամարհանք դրսևորելով: