Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան 2017 թվականի ամփոփիչ ասուլիսը:
Նախարարն անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից «Տոլմա» կերակրատեսակը ադրբեջանական ճանաչելուն՝ ընդգծեց. «Տոլման ավելի հին է, քան Ադրբեջանը: Դա մերն է, ինչի՞ մասին է խոսքը»:
Թե ի՞նչ քայլեր է պատրաստվում անել Մշակույթի նախարարությունը, որպեսզի թույլ չտա, որպեսզի մեր ազգային արժեքները հարևան-թշնամները յուրացնեն՝ Ա. Ամիրյանը պատասխանեց.
«Շարունակելու եմ Ամանորին համեղ տոլմա ուտել: Թող իրենք էլ ուտեն, անո՛ւշ թող լինի»,- ասաց նա՝ նշելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման կազմակերպությունների գրառումները ոչ մի կերպ չեն ոտնահարում մեր իրավունքներն ու ազգային արժանապատվությունը: