shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության, Մալաթիայի բաժնի ծառայողները գիշերային ծառայություն իրականացնելու ժամանակ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու:
Նրանք են՝ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչ, 17-ամյա Բաբկեն Գ.-ն, Ներքին Չարբախ 10-րդ փողոցի բնակիչ, 20-ամյա Գոռ Դ.-ն:
Պարզվել է, որ վերջիններս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից գողացել են եղևնիներ:
Ոստիկանները եղևնիները հայտնաբերել են Գոռ Դ.-ին պատկանող Nissan մակինիշի ավտոմեքենայի բեռնախցիկում:
Փաստի առթիվ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: