Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրի պաշտպանության նախարար է նշանակել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Աբդուլա Յուբին՝ Ֆահեդ Ֆրեյջի փոխարեն: Այս մասին հայտնում է պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:
Դրանից բացի, արդյունաբերության նախարար է նշանակվել Մուհամադ Մազին Ալի Յուսեֆը, իսկ տեղեկատվության նախարար՝ Իմադ Աբդալա Սառան:
Գործակալությունը նշում է, որ սա Ասադի առաջին հրամանագիրն է նոր տարում: